Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի սև հիմնագույնի վրա պատկերված են կտրտված եզրերով երկրաչափական հորինվածքների շարք, որոնց մեջ ամփոփված են նույնպես կտրտված եզրերով երկրաչափական բազմանկյունիներ, որոնք երկու ծայրերից ունեն սլաքաձև ելուստներ։ Դաշտի ազատ տարածքը լրացված է եղնիկների, մարդկանց ոճավորումներով, վարդակներով։ Լայն զարդագոտու վրա պատկերված են գծայնացված բուսանախշեր։ Ունի հայատառ արձանագրություն՝ «1913 ԱՄԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐԵՎՀԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ»։ Լայնություն (սմ)՝  104 Երկարություն (սմ)՝  460 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Վարանդա գ. Ճարտար Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Հայտնաբերման ժամանակը՝  17.08.1978թ. Վարպետ՝  Անահիտ Վարդապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  249 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-140