Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ շագանակագույն հիմնագույնի գորգադաշտը զարդարված է կարմիր գույնի զիգզագ ժապավեններից կազմված երկու ամբողջական և մեկ թերի շեղանկյուններով, որոնք իրենց մեջ ամփոփում են վարդակներ, երկրաչափական նախշեր և թագաձև պատկերներ, ինչպես նաև մանր խաչանախշեր, շեղանկյուններ։ Դաշտի ազատ մասերը լրացված են մանր շեղանկյուններով, կենդանիների պատկերներով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները զարդարված են «մեխակ» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ ութանկյուններով։ Գորգադաշտի վրա առկա է գրություն «1905 ԱՄԻԱՄ»։
Լայնություն (սմ)՝ 103Երկարություն (սմ)՝ 235Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1905թ.Հայտնաբերման ժամանակը՝ 25.12.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7173
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3179