Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Դեղնաքյունջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի դեղին հիմնագույն, այն զարդարված է խոշոր, երկու եզրերից սրացող վերջույթով կարմիր գույնի զարդաշրջանակով, որն իր մեջ ամփոփում է նույնատիպ ավելի փոքր շրջանակ, որը զարդարված է «ֆերահան» նախշերի խիտ, ռիթմիկ շարքերով։ Դաշտի չորս անկյունները դեղին գույնի են և զարդարված մանր բուսանախշերով։ Դաշտի վրա կա գրություն՝ «1903 թ»։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները նեղ են, միանման և զարդարված են իրար կցված փոքրիկ շեղանկյուններով։ Կենտրոնի լայն գոտին հարդարված է ծաղկաշղթաներով։ Լայնություն (սմ)՝  155 Երկարություն (սմ)՝  205 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7238 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3244