Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ավանդական «Լոռի-Փամբակ» տիպի գորգ է։ Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք զարդաշրջանակներ, որոնցից կենտրոնինը մեջ է, եզրերինը փոքր։ Կենտրոնի զարդաշրջանակի մեջ պարփակված է մեկ խոշոր խաչաձև հորինվածք, իսկ չորս անկյուններում խոյեղջյուրներ և մանր խաչեր։ Փոքր զարդաշրջանակների մեջ պարփակված են համակենտրոն կեռիկազարդ շեղանկյուններ։ Գոտևորում է երեք զարդագոտի, որոնք գեղազարդված են կեռիկաձև հորինվածքներով։ Լայնություն (սմ)՝  173 Երկարություն (սմ)՝  222 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7199 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3205