Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է գորգ, որի դաշտը զարդարված է խոշոր, ալիքաձև եզրեր ունեցող շեղանկյունատիպ հորինվածքով, որի կենտրոնում պատկերված է երկու կողմերից ելուստներ ունեցող մեկ այլ շեղանկյուն՝ բուսանախշերով լի: Դաշտի չորս անկյունները բաց հիմնագույնի են, զարդարված նորից բուսանախշերով: Գորգն ունի երեք եզրագոտի: Ներքին և արտաքին նեղ գոտիները զարդարված են թեք գծանախշերով, իսկ կենտրոնի լայն գոտին՝ ծաղկաշղթաներով միմյանց միացած ‹‹մեխակ›› եզրանախշով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9.1 Բարձրություն (սմ)՝  12 Նվիրատու՝  Ծատուր Զարգարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6972/85 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-470