Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա, կենտրոնում պատկերված է ութանկյուն մի զարդաշրջանակ, որի մեջ ամփոփված է բազմաթերթ մի ծաղկանախշ, որի մեջ իր հերթին ամփոփված է սլաքաձև մի ուղղանկյուն, որի կենտրոնում ամփոփված է Տ-աձև զարդանախշ։ Դաշտի եզրերով անցնում է մուգ կապույտ հիմնագույնով, կտրտված, ատամնավոր եզրերով մի հորինվածք։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են սանրանախշեր ու բուսանախշերի ռիթմիկ շարք։ Արտաքին և ներքին նեղ գոտիների կապույտ հիմնագույնի վրայով անցնում են կարմիր նեղ զարդանախշեր, իսկ արանքներում պատկերված են նշաձև նախշեր։ Լայնություն (սմ)՝  163 Երկարություն (սմ)՝  241 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.07.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5025/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2111/2