Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գեղազարդված է «արմանի« կերպետի նման, երկու շարքերով կեռիկազարդ շեղանկյունիներով։ Շարքերի արանքը լրացված է բազմանիստերի մեջ պատկերված «տիկին» նախշի մի շարքով։ Այս նույն պատկերներով է գեղազարդված նաև լայն զարդագոտին։ Նեղ զարդագոտին սղոցատիպ է։ Ծայրերը ավարտվում են հիմնաթելերի հյուսվածքով։ Ունի կարճ ծոպեր։ Դաշտում պատկերված են մանր զարդանախշեր՝ «օձագալար», «տիկին», խաչաձև և այլն։ Գույները բնական ներկանյութերից են, օգտագործել են 9 գույն։ Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  330 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ-Արագածոտն Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/72 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067