Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմրա-շագանակագույն հիմնագույնի կենտրոնում պատկերված է կտրտված եզրերով ուղղանկյունաձև, երկու ծայրերում եռանկյունաձև ելուստ ունեցող, զարդահորինվածք։ Վերջինիս սև հիմնագույնը հարդարված է «Մեմլինգ» տիպի 6 նախշով։ Ազատ մնացած մասը հարդարված է կենդանապատկերներով, կախիկաձև նախշերով և թռչնապատկերներով։ Ունի չորս զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են ժապավենաձև նախշերով։ Արտաքին գոտուն կից գոտին հարդարված է կեռանախշերով, իսկ նրան հարող գոտին՝ մանր քառակուսիներով։ Արտաքին եզրագոտու վրա կա արձանագրություն «1949 թ. Վարդկէս ա»։ Մի կողմում ունի կարպետագործ հատված և ծոպեր։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ․ Հայտնաբերման ժամանակը՝  25.11.1989թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7567/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3487