Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վառ կարմիր հիմնագույնի վրա տեղադրված են երեք ուղղանկյուն զարդաշրջանակներ, որոնք երկայնակի երկու կողմից ունեն գմբեթաձև ելուստներ։ Կենտրոնականը ունի ունի կապույտ հիմնագույն, իսկ եզրայինները՝ կանաչ։ Յուրաքանչյուր զարդաշրջանակ իր մեջ պարունակում է ատամնավոր եզրերով շեղանկյուն։ Զարդաշրջանակի մնացած մասերը զարդարված են կենդանիների ոճավորված պատկերներով, աստղածաղիկներով, վարդյակներով։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն զարդագոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են խոյագլուխ ելուստներով ուղղանկյուններ, իսկ եզրայինների վրա՝ S – աձև նախշեր։ Լայնություն (սմ)՝  113 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 1 կես Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3624 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1815