Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի բալագույն հիմնագույնի վրա 3 դաշտով տեղադրված են թուրքմենական գորգերին բնորոշ վարդյակներ առնված ութանկյունների մեջ: Գորգը գոտեվորում է 3 եզրագոտի: Դաշտին հարող երեք եզրագոտիները հարդարված են իրար կցված մանր շեղանկյուններով: Լայն եզրագոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են խաչահիմք կեռիկազարդ հորինվածքներ: Արտաքին եզրագոտին հարդարված է կտրտված եզրերով բրդաձև հորինվածքներվ:Գորգը երկու կողմից ունի կարպետագործ նեղ հատված և երկար ծոպեր: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 2-րդ կես Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7286 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3292