Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտն ունի մուգ կարմիր հիմնագույն: Այն զարդարված է թուրքմենական գորգերին բնորոշ «գյոլերով»: Վերջիններս իրենցից ներկայացնում են կտրված եզրեր ունեցող համակենտրոն փոքրիկ բազմանիստեր, որոնք դասավորված են կանոնավոր շարքերով: Գորգն ունի երեք եզրագոտի, որոնք միմյանցից բաժանված են նեղ զարդաժապավեններով: Եզրագոտիներից կենտրոնականը հարդարված է իրար կցված փոքր շեղանկյունների շարքով, իսկ մյուս երկուսը՝ կետանախշերով: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  170 Նյութը՝  ուղտի բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.89թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7488 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3422