Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ հիմնագույնի վրա ամփոփված են երեք ուղղանկյուններ, որոնց մեջ պատկերված են երեք աստիճանավոր կեռանախշ հորինվածքներ, իսկ դրանց կենտրեններում մեկական շեղանկյուններ: Դաշտի ազատ տարածքը լրացված է մանր ծաղկանախշերով: Ունի երեք զարդագոտի: Արտաքին և ներքին գոտիները շուշանազարդ են: Կենտրոնական լայն գոտին զարդանախշված է ոճավորված թռչնապատկերներով, իսկ մյուս գոտիները «շուշան» եղրանախշով: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  277 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.82թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5376 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2259