Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը մուգ կապույտ հիմնագույն է, զարդարված է հինգ խոշոր կապույտ և կարմիր հիմնագույն ունեցող բազմանկյուն զարդաշրջանակներով: Վերջիններս իրենց մեջ պարունակում են ուղղանկյունաձև, ուղղահայաց դիրքով ներկայացված պատկերներ, որոնց երկու կողմերից դուրս են գալիս բողբոջանման ելուստներ: Ազատ տարածքը լի է մանր վարդյակներով, մեխակին նմանվող նախշով: Ունի երեք եզրագոտի: Կենտրոնի լայն սպիտակ հիմնագույնով գոտին զարդարված է երկրաչափական պատկերներով, իսկ երկու նեղ գոտիները «մեխակ» նախշով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ-Վարանդա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5773 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2652