Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի դաշտը հարդարված է երեք խոշոր ուղղանկյուն հորինվածքներով, վերջիններս երկու կողմից ելուստավոր են և այդ մասերով էլ կցված են միմյանց: Յուրաքանչյուր ուղղանկյուն իր մեջ պարունակում է կարմիր հիմնագույնի քառակուսի: Այդ ուղղանկյունները և քառակուսիները զարդարված են գծայնացված միջատի նմանվող պատկերով: Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռիկներով երիզված շեղանկյուններով, խաչանախշերով, վարդյակներով: Ունի երեք եզրագոտի: Ներքին և արտաքին գոտիները զարդարված են «շուշանի» ոճավորումներով, իսկ կենտրոնի լայնը՝ միևնույն առանցքից սկիզբ առնող զույգ թռչնագլուխներով: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.09.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7248 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3254