Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է երեք խոշոր ութանիստ շրջանակ, եզրայինները՝ կարմիր, կենտրոնինը՝ դեղին հիմնագույներով, որոնք պարունակում են ուղղահայաց դասավորված կեռերով հարդարված երեքական քառակուսի շրջանակ՝ կենտրոնինը՝ համեմատաբար ավելի մեծ: Հարթությունները արտաքինից ունեն կարճ թեք գծանախշեր, ներսից՝ դեպի ներս ուղղված կեռանախշեր: Դաշտը հարդարված է խաչահիմք վարդակներով, գծայնացված կենաց ծառերով, երկու զույգ կեռանախշ հորինվածքով: Ունի երեք եզրագոտի: Լայնություն (սմ)՝  154 Երկարություն (սմ)՝  271 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջավախք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3629 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1820