Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երեք խոշոր շեղանկյունաձև շրջանակ, սրանց ներսում՝ կարմիր հիմնագույնով նմանատիպ մեկական շրջանակ՝ հարդարված խաչահիմք երկրաչափական հորինվածքներով: Շրջանակները իրարից բաժանվում են գագաթներով իրար հակադիր անկյունաձև զույգ պատկերներով: Ունի երեք եզրագոտի. արտաքինը հարդարված է շուշանանախշով, ներքինը՝ սղոցանախշով, սպիտակ հիմնագույնով կենտրոնական գոտին՝ «գինու բաժակ» կոչվող նախշով։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  354 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2890 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1278