Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված է բաց և մուգ կապույտ հիմնագույնով. երկու կոմերում եռանկյունաձև հանույթներով, կեռազարդ հորինվածքներ: Նույնանման պատկերներ կան նաև սրանց կենտրոնում, որոնք հարդարված են վարդակներով և երկու կողմերում ունեն զույգ կեռեր: Դաշտը լրացված է վեց զույգ զուգահեռ դասավորված աստղածաղիկներով: Ունի երեք եզրագոտի. կարմրափղոսկրագույն կենտրոնական գոտին հարդարված է թեք տերևանախշերով և աստղածաղիկներով, կապույտ արտաքինն ու ներքինը՝ մեխականախշով: Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.82թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5331 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2214