Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- երկգոտի, մեծը՝ համաչափ շագանակագույն կանթեղներով, փոքրը՝ զուգահեռ նեղ գծերով: Դաշտի եզրին գործված են ատամնավոր եզրերով կարմիր, գազարագույն, դարչնագույն, շագանակագույն միմյանց հակադիր լայն տերևներ, որոնց արանքներին ոճավորված նախշեր են: Կենտրոնական մասում բանված են վեց մեդալիոններ, որոնց միջնամասում խոյակ-ռոմբիկ-խաչ զարդանախշեր են: Խոյակների շուրջը խաչեր են մարդու ոճավորված պատկերով և առանց պատկերի: Դաշտի չորս կողմը բազմերանգ զիգզագ նախշեր են: Գորգն ունի անհամաչափ հյուսված ծոպքեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  258 x 120 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12257