Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ շեղանկյունազարդ- մուգ դարչնագույն ուղղանկյունաձև դաշտի մեջ շեղությամբ դասավորված են միանման կանոնավոր, կեռիկազարդ եզրերով շեղանկյուն հորինվածքներ՝ իրար կցված շարքերով: Շեղանկյունիների մեջ ութաթև բազմագույն աստղազարդեր են, իսկ դրանց մեջ կենդանակերպ, մարդակերպ նախշեր են ու երկրաչափական պատկերներ: Հիմնական գույներն են կարմիրը, կապույտը, դեղինը, վարդագույնը, մոխրագույնը: Եզերված է երկրաչափական նախշեր ունեցող 1 լայն և երկու նեղ գոտիներով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Չափս՝  369 x 134 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12245