Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- բաց դարչնագույն դաշտի կենտրոնում շեղանկյունաձև մեդալիոն է՝ երկու ծայրերին «սլաքներ»: Երկու ծայրերից դեպի կենտրոնն ուղղված, դարձյալ «սլաքաձև» ծայրերով, երեքական նշաձև պատկերներ են: Չորս անկյուններում երկրաչափական պատկերներ են: Ունի երեք զարդագոտի՝ մեջը՝ շեղանկյուն, շուրջը՝ բազմանկյուններ: Գորգն ամբողջությամբ գործված է դարչնագույնի ու շագանակագույնի տարբեր երանգներով: Պատկանել է Երևանի բնակիչ Արկադի Կորխմազյանին, որին հասել է երեք սերունդներից: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դաշտային Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  240 x 120 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3023-2