Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգի դաշտի հիմնագույնը կարմիր է: Գորգադաշտի վրա պատկերված են վեցանկյունաձև զարդամոտիվներ, որոնց մեջ կան տերևանման սպիտակ պատկերներ H տառի նման: Վեցանկյունաձև հորինվածքները իրարից անջատված են զոլերով, որոնց վրայով տեղ-տեղ անցնում են կեռիկազարդ գծեր: Ունի երեք եզրագոտի: Լայն եզրագոտին պատված է շեղանկյունների շարանով: Զարդագոտիներից դուրս անցնում է բավականին լայն զիգզագ նախշերով մի զոլ: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Լայնություն (սմ)՝  63 Երկարություն (սմ)՝  115 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3646 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1837