Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի դաշտը կարմիր է, որի մակերեսին կա կապույտ դաշտով երկու մեդալիոն: Յուրաքանչյուր մեդալիոնի կենտրոնում կարմիր խոշոր ծաղիկ է, ներսում՝ նույնպես ծաղիկներ: Կապույտ դաշտի վրա մանր և միջին բազմաթիվ ծաղիկներ են: Կարմիր քառանկյուն դաշտի չորս անկյուններում կապույտ խաչաձև խոշոր ծաղիկներ են և բազմաթիվ գույնզգույն մանր և միջին ծաղիկներ՝ ողջ մակերեսին: Գորգը ունի երկու եզրաշերտ շրջանակ: Առաջին դարչնագույն շրջանակի վրա թեք գծերի մեջ քառաթերթ ծաղիկներ են, երկրոդ կարմիր շրջանակի վրա ութ ելուստներով գույնզգույն քառանկյուններ են, ներսում՝ ծաղիկներ: Շրջանակները քառանկյուն դաշտից անջատված են մկնագույն դաշտ ունեցող շրջանակով, որի վրա ալիքաձև նախշ է գնում: Գորգի գույները և եզրային հյուսվածքները լավ են պահպանվել: Խավը համարյա թե բացակայում է: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6257 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1573