Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնում գույնզգույն երեք խոշոր աստղածաղիկներ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ նույնպես բազմերանգ ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ: Առաջինի և երրորդի վրա Տ տառաձևն է: Կենտրոնի շրջանակը լայն է, որի վրա բազմանկյան մեջ գույնզգույն ծաղիկներ են: Հեղինակ՝  Ոսկի Ոսկանյան Վարպետ՝  Ոսկի Ոսկանյան Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5406 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1482