Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգը գործված է գույնզգույն թելերով: Կենտրոնական ուղղանկյուն կարմիր դաշտի վրա երեք խոշոր աստղածաղիկներ են, որոնցից դուրս բաց տարածության վրա մանր և խոշոր ծաղիկներ են, իսկ կենտրոնական աստղածաղկի չորս անկյուններում դեղնագույն ատամնավոր զարդանախշի մեջ քառանկյուն է՝ բաղկացած գույնզգույն մանր քառակուսիներից: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ տառաձևն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա վեցանկյան մեջ խաչվարդեր են: Գորգի հենքը բամբակից է, եզրային հյուսվածքների վիճակը լավ է, առկա է խավի կորուստ: Գորգը ունի ընդհանուր մաշվածություն: Հեղինակ՝  անհայտ Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  Բուրդ բամբակի հենքով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6147 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1510