Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի վրա գերիշխող է գազարագույնը: Քառանկյուն մուգ գազարագույն դաշտի վրա կապույտ տափով մեդալիոն է, որի կենտրոնում սպիտակ եզրերով գազարագույն դաշտի վրա երկնագույն ծաղիկ է, ներսում՝ կարմիր ծաղիկ: Այս ծաղկազարդից դուրս երկու կողմերում կարմիր խոշոր խաչվարդեր են և մանր ծաղիկներ: Գորգի չորս անկյուններում երկնագույն չորս խոշոր խաչվարդեր են և բազմերանգ մանր և միջին ծաղիկներ:Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների դարչնագույն ֆոնի վրա դեղին և սպիտակ ծաղիկներ են՝ իրարից անջատված թեք գծերով: Գորգի երկրորդ շրջանակի վրա հաջորդաբար տեղադրված են գույնզգույն ութ ելուստներով զարդանախշեր, որոնց ներսում քառանկյան մեջ ծաղիկներ են: Գորգի քառանկյունը եզրաշերտերից բաժանված է կանաչ շրջանակով, որի վրա դեղին և կարմիր ալիքաձև զարդանախշ է գնում: Գորգը լավ վիճակում է: Գույները, եզրային հյուսվածքները և խավը լավ պահպանված են:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 230Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թվականներՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6255
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1571