Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն կարմիր դաշտի կենտրոնում դեղին ձևավոր շրջանակի մեջ գործված է Ադրբեջանական ԽՍՀ գերբը: Կարմիր դաշտը ծածկված է մանր ծաղիկներով: Գորգի վերին աջ անկյունում նավթահանքերի տեսարան է, ձախում՝ վարելահողեր, խաղող, բամբակ: Դրանց հետևի ֆոնին արեգակն է: Գորգի ներքևի երկու կողմերում նստած կանանց ֆիգուրաներ են: Գորգը ունի չորս եզրաշերտ շրջանակ: Բոլոր շրջանակները ծածկված են բուսական զարդանախշերով: Առաջին շրջանակի դաշտը կարմիր է, երկրորդ և չորրորդ շրջանակներինը ՝ սև: Երրորդ լայն շրջանակը ունի սպիտակ դաշտ: Գորգի գույները վառ են, խավը ՝ լավ պահպանված: Եզրային հյուսվածքները անվնաս են: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  220 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ադրբեջան, ք. Գյանջա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1972 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-725 Բաժնեհաշվառանիշ՝  Այլ-8