Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի կենտրոնով ուղղաձիգ ձգվում է ոճավորված կենաց ծառերից կազմված առանցք, որի երկու կողմում պատկերված են դեմ հանդիման կանգնած զույգ ձկնապատկերներ: Դաշտի ազատ տարածքը հարդարված է երկրաչափական զարդաձևերով: Ունի երեք եզրագոտի՝ եզրայինները հարդարված են «Տ»-աձև զարդանախշով, կենտրոնական գոտին՝ «գինու բաժակ» զարդանախշով: Լայնություն (սմ)՝  142 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5797 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2676