Գոտի քանդված

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է թամբաձև ճարմանդից, 2 զարդատախտակից և 26 զարդագոտուց։ Արծաթյա բոլոր մասերի վրա կատարված են կռման, փորագրման և սևադապատման աշխատանքներ։ Պատկերված են բուսական և կենդանական զարդամոտիվներ։ Զարդատախտակների և զարդագոտիների հակառակ երեսին դրոշմված են վարպետների անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «МН», «СП», արծաթի հարգանիշը՝ «84» և վարպետների դրոշմը՝ մարդու գլուխ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  226.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  831/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-181