Գոտի՝ տղամարդու

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ տղամարդու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ճարմանդի հետ 18 զարդատախտակով. զարդատախտակների ետևի մասում կա մակագրություն. «МШ»: Վերջիններս իրար են միանում կաշվե ժապավենի միջոցով: Զարդատախտակների մի եզրն իրենից ներկայացնում է հատիկազարդ օղակների միացություն: Զարդատախտակները շրջագծվում են ալիքաձև և հատիկանախշ եզրագծով, որոնց վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր: Զարդատախտակների հատվող մասերում կան ելուստներ: Ճարմանդը թամբաձև է: Մյուս ծայրից ճարմանդին միացող զարդատախտակից կախված է շղթա, իսկ զարդատախտակների վերջավորության վրա պատկերված է սափոր: Նյութը՝  արծաթ, կաշի,սևադ. ոսկեջուր. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  776 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-126