Գոտի հոգևորականի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է հիմնամասից և ճարմանդից: Հիմնամասը երկարավուն ուղղանկյունաձև բամբակյա հիմնաշերտով կտոր է՝ ամբողջոթյամբ հարդարված ոսկեթելով արված գծանախշերով: Կտորը մուգ կապույտ երանգ ունի: Ճարմանդը երկմաս է, որի երկու հատվածները շրջանաձև են, փոքր ինչ ուռուցիկ, եզրամասում ձևավոր ելուստներով: Մակերեսը հարդարված է հատիկաշար թելքաշ տեխնիկայով արված բուսանախշերով և արծնապատված է: Նյութը՝  արծաթ, ոսկեթել, բամբակ, արծն, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ամասիա Հայտնաբերման վայրը՝  Մարսել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի սկիզբ Քաշ (գր)՝  308.4 Նվիրատու՝  Գահիել-Սիմոն Նահապետյան Հայտնաբերման ժամանակը՝  2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8298 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-849