Գոտի արծաթյա

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Արծաթյա դրամներով գոտու ճարմանդն ունի շրջանաձև մանրանախշով արված մաս, որին միացած է ուղղանկյունաձև երկրորդ մասը, որին մանր, սևագույն, ծեծված նախշը: Մելխիորե ճարմանդը թերի է, ծռմռված, մաշված, անցքեր ունեցող կաշվին ամրացված են 1860-1866 թթ. արծաթե Ցարական Ռուսաստանի 20 կոպեկանոցներ՝ 50 հատ և մեկ պարսկական արծաթե դրամ: Հակառակ երեսից երևում են դրամները ամրացնող հաստ թելերի հանգույցները: Գոտու մյուս ծայրը պոկված է, թերի: Նյութը՝  Արծաթ, մելխիոր, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2673 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1758