Գոտի արծաթյա

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հավաքված են 48 շարժական, ուղղանկյուն մասեր, որոնք ներսից ունեն կնիք, «АС» գրերը մի կողմից եզրագիծը օղակավոր է: Ա ճարմանդին քառանկյան մեջ ծաղկանախշի տակ CT տառերն են ճարմանդի ներսից ձուլված են կոճկող զույգ օղակամասերը: Բ ճարմանդի ուղղանկյան վրա կիսաշրջան արտահայտիչ, բուսանախշով զարդարված ելուստն է: Պատվանդան-ուղղանկյունը չորս կողմում ունի կամարաձև օղակ-ճեղքեր: Ողջ գոտին մանրուրք եղանակով պատրաստված, սևացած, գեղարվեստական բարձրորակ աշխատանք է: Ամբողջական, պահպանված: Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  82 Նյութը՝  Արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Բարձրություն (սմ)՝  Ճարմանդ՝ 4.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3059 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2094