Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա հագցված են թամբաձև ճարմանդը և քսաներեք նեղ զարդատախտակներ: Զարդատախտակները ունեն աղեղնաձև ներս կամ դուրս կտրվածքներ, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար: Ստորին մասում ունի ժանյակ: Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Վերջին զարդատախտակի վրա պատկերված է մարդ, որի շուրջը կա արձանագրություն «ԱՆԲԱՏ ՇԱՀ»: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  1176.2 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6866/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-757