Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև ճարմանդը և 44 զարդատախտակներ: Զարդատախտակներից մեկը կողքերին ունի աղեղնաձև ելուստներ, իսկ հաջորդը՝ դեպի ներս աղեղնաձև կտրվածք, այնպես որ ելուստները մտնում են կտրվածքների մեջ և առաջանում է զարդատախտակների սեղմ շարք: Զարդատախտակների կենտրոններում կան փոքրիկ գնդաձև ելուստներ, ամփոփված մանր հատիկանախշերի մեջ: Ստորին եզրը ունի ալիքաձև ժանյակ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881թ. Քաշ (գր)՝  760.9 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  793 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-143