Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են 18 զարդատախտակներ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև ձևավորում: Զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կա երկուական գմբեթաձև փոքրիկ ելուստներ, մեկը կենտրոնում, մյուսը՝ հաջորդող զարդատախտկների հետ հատման տեղում: Ճարմանդը գմբեթաձև է, կենտրոնում ունի փոքրիկ ելուստ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  265.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  757 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-107