Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա հագցված են 43 զարդատախտակներ՝ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակները երկու տիպի են՝ աղեղնաձև կտրվածքով դեպի ներս կամ դուրս, այնպես որ հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Զարդատախտակների մի եզրը ունի ալիքաձև ձևավորում, իսկ կենտրոնում ունեն մեկական ելուստ: Զարդանախշված է բուսական զարդանախշերով: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893թ. Քաշ (գր)՝  770.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409