Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են թամբաձև ճարմանդը և հիսուն ուղղանկյուն զարդատախտակներ, որոնցից վերջինը շատ մեծ է: Զարդատախտակների մի եզրին կա աղեղնաձև կտրվածք, մյուս եզրին՝ նմանատիպ, բայց ծաղկաձև զարդանախշերով, այնպես,որ հարակից զարդատախտակները հագնելով իրար ստեղծում են սեղմ շարք: Զարդանաշված է ոճավորված ծաղկանախշերով: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  737.5 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6894/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-764