Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապաենի վրա ամրացված են երկմաս ճարմանդը, իսկ փոկերի միջոցով երեք շարք ռուսական, 1860-ական թվականների 69 հատ «50» և «15» կոպեկանոց մետաղադրամներ: Ճարմանդը լայն է, սլաքաձև մասերից մեկին կից կա կլոր հավելված: Ճարմանդը հարդարված է մեծ և փոքր գմբեթաձև ելուստներով և գունավոր ապակիներով: Ճարմանդի և կաշվե ժապավենի ստորին մասից շղթայի և օղակների միջոցով կախված են 40 հատ «15» և «20»-կոպեկանոց ռուսական մետաղադրամներ և 39 հատ տերևաձև կախիկներ՝ կիսալուսնի և հնգաթև աստղի դրվագազարդ պատկերով: Նյութը՝  արծաթ, կաշի, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Քաշ (գր)՝  975.5 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4123/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-534