Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երեք շարք ռուսական և պարսկական տարբեր արժեքների մետաղադրամներ: Ստորին շարքի մետաղադրամներից շղթաների և օղակների միջոցով նույնպես կախված են մետաղադրամներ: Մետաղադրամների քանակը՝ 124: Ճարմանդը երկմաս է, մասերից մեկին կից կա ութաձև հավելված, որի կենտրոնական մասը ուռուցիկ է, չորս կողմը հարդարված գունավոր ապակիներով: Ճարմանդի եզրերը հարդարված են հատիկաձև դրվագազարդ զարդերով: Նյութը՝  արծաթ, ապակի, կաշի, ոչ թ.մ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  1068 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1996/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-392