Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և հիսունութ զարդատախտակներ: Զարդատախտակները մի կողմում ունեն դեպի ներս աղեղնաձև կտրվածք, մյուս կողմում ծաղկաձև դեպի դուրս, այնպես որ հարակից զարդատախտակները հագնում են իրար ստեղծելով սեղմ շարք: Գոտին ստորին մասում ունի ալիքաձև ձևավորմամբ ժանյակ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի կես Քաշ (գր)՝  591.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4471 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-567