Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև, երկելուստ ճարմանդը և 58 երկու տիպի զարդատախտակներ: Զարդատախտակների մի մասն ունի աղեղնաձև դեպի ներս կտրվածք, մյուս մասը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Դեպի ներս կտրվածք ունեցող զարդատախտակներն ունեն փոքր ծաղկաձև ելուստ, իսկ մյուսները՝ մեծ գմբեթաձև: Գոտին ստորին մասում ունի ժանյակ: Ճարմանդից կախված է շղթա: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  608.2 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6894/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-764