Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գոտի գորտաձև ճարմանդով, 4 ուղղանկյունաձև, ծայրում սրացող զարդատախտակներով, 7 զարդակոճակներով, որոնցից 4` տերևաձև, 3` ծաղկաձև: Սրացող 2 զարդատախտակների վրայի զարդանախշերից մեկը ամբողջապես, մյուսի կեսը բացակայում է: Զարդատախտակները իրար են միանում ներդիր ձողի միջոցով: Ճարմանդը և զարդատախտակները զարդարված են գմբեթաձև, ուռուցիկ վարդյակներով, որոնք էլ զարդարված են փիրուզե քարերով: Վարպետ՝  MT Երկարություն (սմ)՝  71 Նյութը՝  Արծաթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  638