Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև, առանց հենքի ճարմանդը և 35 զարդատախտակներ: Զարդատախտակները ուղղանկյուն-քառանկյուն են, մի կողմում աղեղնաձև դեպի ներս կտրվածքով, մյուս կողմում աղեղնաձև դեպի դուրս, բայց ծաղկաձև ձևավորմամբ, այնպես որ հարակից զարդատախտակները հագնում են իրար: Հիմնական զարդանախշը բուսականն է: Զարդատախտակների կենտրոնական մասով, երկարությամբ ձգվում է մի զարդագոտի, որտեղ կտրվածքի տեխնիկայով պատրաստված և ամրացված են երկու բազմաթերթ ծաղիկներ: Կենտրոնական զարդագոտու 2-կողմերից հարում են մանր քառաթերթ ծաղիկների հոծ շարքեր: Կենտրոնական ծաղիկներից մեկը (համեմատաբար մեծը), փորագրմամբ և սևադապատմամբ հարդարված է: Գոտին ունի ժանյակ: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է վարպետի անվան սկզբնատառերը «СК», գոտու վերջին զարդատախտակից կախված է օղակ-շղթա: Նյութը՝  արծաթ, սևադ,կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  500.1 գր Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4875/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-619