Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտին բաղկացած է երկմաս ճարմանդից, որոնք հիշեցնում են ոճավորված գորտի պատկերներ: Մասերից մեկն ունի էլիպսաձև հավելված: Ունի ներդիր ձողերով իրար միացված ուղղանկյուն, երկարավուն 5 զարդատախտակ: Պատրաստված են ձուլման և կռման տեխնիկայով, իսկ վերադիր զարդաթիթեղները՝ հյուսման և հատիկանախշման: Զարդատախտակների մակերեսը ծածկված է հյուսածո-նշաձև զարդանախշերով, որոնք հարդարված են հատիկներով: Զարդատախտակների չորս անկյունում, ճարմանդի մասերի վրա ագուցված են փիրուզներն: Զարդատախտակների և ճարմանդի երեք մասի կենտրոնում ամրացված են մեկական գմբեթաձև ելուստներ: Ճարմանդի և զարդատախտակների վրա դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84°: Գոտին ոսկեջրած է: Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  68 Նյութը՝  արծաթ, փիրուզ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին- Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6866/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-757