Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Բաղկացած է 8 սեգմենտներից, որոնք իրար են միացված օղակներով և ճարմանդից: Յուրաքանչյուր սեգմենտի կենտրոնում տեղադրված են 10 թերթանի վերադիր ծաղկազարդեր: Ծաղկազարդերը և սեգմենտները ցանցկեն են և զարդարված են բուսական նախշով: Խաղկազարդերի մեջտեղում ատամների մեջ տեղադրված են վարդագույն կլոր քարեր: Ճարմանդը երկարավուն է, լայնացված ծայրերով: Ամրակի վրա ծաղկաթերթիկների մեջտեղում ատամների մեջ տեղադրված է մեծ վարդագույն քար, որին զուգորդում են երկու փոքր վարդագույն քարեր: Ճարմանդի երկրորդ մասը ևս լայնացված է և զարդարված երկու կլոր վարդագույն քարերով: Նյութը՝  Արծաթ Նվիրատու՝  Երեմ Արամյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1300 Հիմնական հաշվառանիշ՝  1300