Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 21 զարդատախտակից՝ ճարմանդի հետ միասին։ Տախտակների ներքին եզրին ամրացված է ալիքաձև գնդիկներով հարդարված երիզ։ Տախտակները փորագրազարդարված են բուսանախշերով, որոնք ոսկեջրված են, կան նաև սևադապատված մասեր։ Ճարմանդը թամբաձև է, Տախտակների վրա կան դրոշմներ՝ արծաթը՝ «84» և վարպետինը՝ «00»։ Ճարմանդի հիմնական մասն ուրիշ գոտու է: Նրա վրա դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84» և վարպետի անվան սկզբնատառը՝ «Ա.»։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  452.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433