Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերի միջոցով իրար են միացված երկմաս ճարմանդը և 6 զարդատախտակ: Ճարմանդը գորտաձև է, շատ մեծ, մասերից մեկին կից կա էլիպսաձև հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև մի մեծ ելուստ: Զարդատախտակներն ուղղանկյուն-քառանկյուն են, յուրաքանչյուրի կենտրոնում կա գմբեթաձև մի մեծ ելուստ, որի մեջտեղում, ինչպես նաև զարդատախտակների անկյուններում ագուցված են մեկական գունավոր ապակիներ: Նման ապակիներ ագուցված են նաև ճարմանդի վրա: Ագուցված են 46 քար: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով: Հիմնական զարդանախշը բուսական է: Գոտին ամբողջապես ոսկեջրած է: Նյութը՝  արծաթ, ոսկեջուր, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին - Ախլցխա Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Չափս՝  82 x 14.5 Քաշ (գր)՝  1374.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2049/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-407