Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, երկու զարդատախտակներ, 3 խաչաձև և 2 աստղաձև զարդակոճակներ: Ճարմանդը գորտաձև է, մասերից մեկն ունի էլիպսաձև հավելված, որի ինչպես նաև ճարմանդի մասերի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ: Զարդատախտակները երկարավուն, զույգ թռչնագլխի պատկերով են: Կենտրոնում ունեն նույնպիսի գմբեթաձև ելուստներ: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված են (բուսական, կենդանաբանական և երկրաչափական մոտիվներով): Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  236.6 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1589/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-291