Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և 51 զարդատախտակ, որոնք մի կողմում ունեն դեպի ներս աղեղնաձև կտրվածք, մյուս կողմում՝ ծաղկաձև դեպի դուրս: Հարակից զարդատախտակները հագնում են իրար՝ ստեղծելով սեղմ շարք: Ստորին մասում գոտին ունի ժանյակ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը՝ փորագրման, սևադապատման և հյուսման: Զարդատախտակների կենտրոնական մասում փորագրմամբ և սևադապատմամբ պատկերված են բազմաթերթ ծաղիկ-վարդակներ: Իսկ զարդատախտակների ֆոնը ծածկված է հյուսածո ոճավորված ծաղկապատկերներով: Ոսկեջրած է: Հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84°: Գոտու վերին զարդատախտակից կախված է օղակներով շղթա: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Չափս՝  87 x 3 Քաշ (գր)՝  910.4 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4855/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-614