Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերի միջոցով իրար են միացված երկմաս ճարմանդը և 7 զարդատախտակներ: Ճարմանդը ոճաորված գորտաձև է, հիշեցնում է երկու գորտաձև մասերի միակցում էլիպսաձև հավելվածով: Ճարմանդը բավականին մեծ է: Զարդատախտակները ուղղանկյուն են, երկարավուն: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կան՝ ճարմանդի 3 մասերի վրա էլ երեքական, իսկ զարդատախտակների վրա մեկական գմբեթաձև ուռուցիկ ելուստներ, որոնց կենտրոնում ագուցված են մեկական զմրուխտներ: Զմրուխտներ են ագուցված նաև զարդատախտակների անկյունների ծաղկաձև վարդյակների մեջտեղում (նաև ճարմանդի երկու անկյուններում): Գոտու զարդատախտակները վերադիր են, աշխատանքը կատարված է կռման, հյուսման, հատիկանախշման տեխնիկայով:Ամբողջապես ոսկեջրված է: Հիմնական զարդանախշը բուսական է: Գոտու հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը և դրոշմողի անուն ազգանվան սկզբնատառերը: Նյութը՝  արծաթ, զմրուխտ (փիրուզ), ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  87 x 11.5 Քաշ (գր)՝  1036.9 Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4129 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-535